Home / Հայաստան / Մոսկվայում դատել են մետրոյում բջջայիններ գողացող հայաստանցուն

Մոսկվայում դատել են մետրոյում բջջայիններ գողացող հայաստանցուն

Մոսկվայի դատարանը ապրիլի 13-ին խստացման ռեժիմի գաղութում 3 տարվա ազատազրկման է դատապարտել հայաստանցի Ռոբերտ Սաֆարյանին, ով հեռախոսներ էր գողանում մետրոյում:

Դատապարտյալը մետրոյի կին ուղևորների ձեռքից խլում էր բջջային հեռախոսներն ու փախուստի դիմում, հայտնում է Դատական տեղեկատվության գործակալությունը:

Ըստ գործակալության` 47-ամյա Սաֆարյանը մինչ այդ դատված է եղել: Վերջին անգամ նրան դատել են ավազակություն հոդվածով: Հաջորդ հանցագործությունը նա կատարել է ազատ արձակվելուց մեկ ամիս անց:

Tekali Taxi