Home / Հայաստան / Ադրբեջանը ԵԽԽՎ-ում պայքարում է Ստեփանակերտի օդանավակայանի դեմ

Ադրբեջանը ԵԽԽՎ-ում պայքարում է Ստեփանակերտի օդանավակայանի դեմ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաևան երեկ շրջանառության մեջ է դրել «Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքներում օդանավակայանի կառուցումը» գրավոր հռչակագիրը, գրում է «Առավոտ» օրաթերթը:

«Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, թե դա «լրջորեն կվնասի բանակցային գործընթացին», իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե լինելու է առաջին չվերթի ուղևորը` «լրջորեն հակասում է միջազգային իրավունքին»: Այս պնդումների ներքո ստորագրվել են ևս 22 հոգի, որոնք, բացառությամբ 4-ի` վրացի, բրիտանացի, բուլղար և բելգիացի պատվիրակների, ադրբեջանցիներ են ու թուրքեր:

Գանիրա Փաշաևան երեկ շրջանառության մեջ է դրել ևս մի գրավոր հռչակագիր, որի ներքո ստորագրել են նույն 23 հոգի: Երկրորդ հռչակագիրը վերաբերում է ադրբեջանցի 9-ամյա Ֆարիզ Բադալովի սպանությանը, որը ստորագրողները վերագրել են հայկական ուժերին և կոչ արել «Երևանի իշխանությանը» ` ապահովել մեղավորների պատիժը ու նաև` «դուրս գալ ադրբեջանական գրավյալ տարածքներից»»:

Նշենք, որ գրավոր հռչակագիրը ԵԽԽՎ-ի պաշտոնական փաստաթուղթ չի համարվում և այն ընդունում են միայն այն պատվիրակները, ովքեր ստորագրել են հռչակագրի տակ:

Tekali Taxi