Home / Հայաստան / Ադրբեջանի հավաքականի ավագը հիշել է հայերի նկատմամբ տարած «հաղթանակների» մասին

Ադրբեջանի հավաքականի ավագը հիշել է հայերի նկատմամբ տարած «հաղթանակների» մասին

Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի ավագ Ռաշադ Սադիխովը խոստովանել է, որ իր թիմի ֆուտբոլիստներին վշտացնում է այն հանգամանքը, որ Հայաստանի ու Վրաստանի ցուցանիշներն անհամեմատ ավելի հուսադրող են. քան այն ինչ ունի Ադրբեջանը, հաղորդում է Regnum-ը` հղում կատարելով Azerisport-ին:

«Մեզ նույնպես վշտացնում է այն հանգամանքը, որ հարևանները մեզ գերազանցում են: Բայց նայեք այն խմբերին, որում նրանք են հայտնվել և համեմատեք մեր հետ: Ես անգամ ոչ այնքան վրացիներին նկատի ունեմ, որքան հայերին: Նրանք, կարծեմ, երեք խաղ սեփական հարկի տակ են անցկացրել, մինչդեռ մենք` միայն մեկը: Ես պարզապես ցանկանում եմ կոչ անել երկրպագուներին համբերությամբ լցվել և սպասել շրջանի ավարտին և չմոռանալ, որ հենց նույն հայերի հետ հանդիպումներում մենք միշտ հաղթանակ ենք տարել»,- հայտարարել է Սադիխովը:

Նշենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպումներ չեն անցկացրել երիտասարդական և ազգային հավաքականների մակարդակներով: Վիճակահանության արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականներն ավելի վաղ հայտնվել էին միևնույն խմբում, սակայն Եվրո-2008-ի շրջանակներում նրանց հանդիպումները չեղյալ հայտարարվեցին:

Հայկական կողմը այդ ժամանակ առաջինը պետք է մեկներ Բաքու, իսկ հետո ընդուներ ադրբեջանցիներին սեփական դաշտում: Ադրբեջանցիները, հրաժարվելով անվտանգության երաշխիքներ տրամադրել, պահանջում  էին երկու խաղերն էլ չեզոք տարածքում անցկացնել:

Tekali Taxi