Home / Հայաստան / Ռուսաստանի զինանշանի վրա առաջարկում են մահմեդական կիսալուսին ավելացնել

Ռուսաստանի զինանշանի վրա առաջարկում են մահմեդական կիսալուսին ավելացնել

Ռուսաստանի մահմեդականների Կենտրոնական հոգևոր վարչության գերագույն մուֆթի Թալգաթ Թաջուդինը առաջարկել է Ռուսաստանի զինանշանի վրա կիսալուսին ավելացնել` որպես մահմեդականների խորհրդանիշ: Այս մասին ապրիլի 15-ին «Московские новости» պարբերականի հետ զրույցում հայտարարել է մուֆթին, հաղորդում է Лента.ru-ն:

Թաջուդինի կարծիքով, կիսալուսնով պետք է փոխարինել երկգլխանի արծվի գլուխները զարդարող թագի վրայի խաչը: Բացի դա, գաղափարի հեղինակները ցանկանում են կիսալուսինն ավելացնել նաև զինանշանի կենտրոնի խաչին: «Այդ դեպքում ոչ մի թշնամի չի կարողանա օգտագործել կրոնական գործոնը մեր հայրենիքի միասնության և ամբողջականության դեմ»,-պնդում է մուֆթին:

Թաջուդինն արդեն ուղարկել է կիսալուսնի պատկերով զինանշանի էսքիզները  շրջանային մուֆթիներին: Նա պատմել է, որ արդեն վարչապետ Վլադիմիր Պուտինին է ուղարկել իր առաջարկը, ինչպես նաև գաղափարով կիսվել է նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

ՌԴ պետական զինանշանի արտաքին տեսքը նկարագրված է 2000 թվականի «ՌԴ պետական զինանշանի մասին դաշնային օրենքում»: Փաստաթղթում ասված է «Արծվի գլուխները պսակված են երկու փոքր թագերով, և մեկ մեծ թագով, որոնք միացված են ժապավենով»: Օրենքում խաչերի մասին հիշատակում չկա:

Չնայած այն հանգամանքին, որ Թաջուդինը խաչերն անվանում է «ուղղափառ», ոչ 2000 թվականի, ոչ 1993 թվականի օրենքում տարբերակում խաչերի կրոնական բովանդակության մասին ոչինչ չի ասվում: Օրենքի նախորդ տարբերակում թագերը նկարագրվում են որպես «Պետրոս Առաջինի պատմական 3 թագեր»:

Tekali Taxi