Home / Հայաստան / Պատմվածքների մրցույթ` հայաստանցի դպրոցականների համար

Պատմվածքների մրցույթ` հայաստանցի դպրոցականների համար

«Դպրոցական» բլոգը հայտարարում է պատմվածքի մրցույթ դպրոցական բարձր դասարանի աշակերտների համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր դպրոցների` 15-18 տարիքային խմբի աշակերտները: Մրցույթի հեղինակները նշում են, որ թեմայի սահմանափակում չկա: Պատմվածքները պետք է լինեն 12 տառաչափով, 3-18 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ միջավայրում:

Հատուկ ընդգծվում է, որ դա ոչ թե շարադրությունների մրցույթ է, այլ պատմվածքների:

Պատմվածքները բլոգին ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է: Մրցույթը կամփոփվի սեպտեմբերին:

Գլխավոր մրցանակը Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպն է` Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Գիրքը «Դպրոցական» բլոգի պատմվածքների մրցույթին նվիրել է թարգմանիչը և մակագրել մրցույթի հաղթողին:

Հանձնվելու են նաև այլ մրցանակներ. դրանք բոլորը ժամանակակից գրողների գրքեր են` Մարինե Պետրոսյան, Արամ Պաչյան, Հասմիկ Սիմոնյան: Կլինեն նաև գրքեր Հրանտ Մաթևոսյանի հոբելյանական հրատարակությունից, ինչպես նաև արտասահմանյան գրականության ամսագրեր: Լավագույն պատմվածքները կտպագրվեն մամուլում:

Tekali Taxi