Home / Հայաստան / WikiLeaks-ի հիմնադիրը կհամագործակցի ղազախական թերթի հետ

WikiLeaks-ի հիմնադիրը կհամագործակցի ղազախական թերթի հետ

Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Ղազաղստանի «Գոլոս Ռեսպուբլիկի» ընդդիմադիր պարբերականի հետ համաձայնության է եկել ամերիկացի դիվանագետների գաղտնի փաստաթղթերը Ղազախստանում հրապարակելու վերաբերյալ, ասված է պարբերականի կայքում:

Կայքում նշվում է, որ «Ջենթլմենական համաձայնագիրը» արդեն ստորագրված է:

Համագործակցության առաջարկը, ինչպես գրում է պարբերականը, եկել է Ջուլիան Ասանժից: Ապրիլի 11-ի խմբագրություն է եկել երկու մարդ, ովքեր պատմել են WikiLeaks-ի հիմնադրի ցանկության մասին: Ի սկզբանե խմբագրությունը թերահավատորեն է մոտեցել առաջարկին, սակայն հաջորդ օրը անձամբ Ասանժն է կապվել նրանց հետ հետ, նրանք խոսել են Skype-ով:

Պարբերականը Ասանժի հետ հարցազրույցը հրապարկվել է ապրիլի 15-ի համարում:

Tekali Taxi