Home / Հայաստան / Հոկտեմբերի 27-ի չբացահայտված լինելը խանգարում է Հայաստանին կայանալ. Արամ Սարգսյան

Հոկտեմբերի 27-ի չբացահայտված լինելը խանգարում է Հայաստանին կայանալ. Արամ Սարգսյան

Կարեն Դեմիրճյանն այն բացառիկ անհատներից ու քաղաքական գործիչներից էր, որն իր գործունեության ամբողջ ընթացքում չխոսեց հայրենիքի ու ժողովրդի մասին, բայց ինքը իր թե’ խոհրդային տարիների գործունությամբ, թե’ առավել ևս խորհրդային տարիներից երրորդ հանրապետության անցնելու, Ղարաբաղյան շարժման սկզբի ժամանակ` իշխանությունը հանձնելու գործունեությամբ, թե’ դրանից հետո` ամեն օր ապացուցեց իր սերն այս երկրին, այս պետությանը, այս  ժողովրդին: Այս մասին այսօր Կոմիտասի անվան պանթեոնում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը, ով այստեղ էր այցելել Կարեն Դեմիրճյանի հիշատակը հարգելու համար` վերջինիս 79-ամյակի կապակցությամբ:

Խոսելով հոկտեմբերի 27-ի սպանությունների բացահայտման մասին` Արամ Սարգսյանն ասել է, որ դրանք չբացահայտվեցին, «որովհետև հոկտեմբերի 27-ից հետո եղած իշխանությունը չուզեց բացահայտել, և հասարակությունն ըստ դրա էլ հետևություններ արեց` այդ իշխանությանը կապելով հոկտեմբերի  27-ի հետ»:

«Այսօր ակնհայտ է, որ  հոկտեմբերի 27-ը այն գործընթացն է, այնպես, ինչպես մարտի 1-ը, որի չբացահայտված լինելը խանգարում է երկրի կայացվածությանը, ու հաջորդ իշխանությունը, եթե ուզում է  կայանա, եթե ուզում է` երկրիը երկիր դառնա, եթե ուզում է, որ հասարակություն և իշխանություն իրական կապ լինի, փոխադարձ վստահություն ու հարգանք լինի, միանշանակ պիտի անդրադառնա հոկտեմբերի  27-ին: Հոկտեմբերի 27-ի բացահայտումով կլուծի նաև երկրի առաջ ծառացած մնացած խնդիրները»,- հավելել է Սարգսյանը:

Tekali Taxi