Home / Հայաստան / «Մայրիկ» հիմնադրամը միջոցառումներ է կազմակերպում քաղցկեղով հիվանդին օգնելու համար

«Մայրիկ» հիմնադրամը միջոցառումներ է կազմակերպում քաղցկեղով հիվանդին օգնելու համար

Կիրակի`ապրիլի 17-ին, առաջին անգամ Հայաստանում կայացավ «Հեշտոցի մենախոսություններ» ներկայացման պրեմիերան: Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից հովանավորվող այս միջոցառումը ոչ միայն հանրության ուշադրությունը կանանց և աղջիկների նկատմամբ իրականացվող բռնություններին հրավիրելու, այլ նաև «Մայրիկ» հիմնադրամի համար դրամահավաք կազմակերպելու նպատակ ուներ:

Մոտ մեկ ամիս առաջ Սյու անունով աղջկա մոր մոտ կրծքի քաղցկեղ են հայտնաբերել և քանի որ բուժումը մեծ գումարներ են պահանջում, իսկ նա ի վիճակի չէ նման գումարներ տրամադրելը բուժմանը, Սյուն իր ընկերների հետ որոշել է «Մայրիկ» հիմնդրամը ստեղծել, որը նպատակ ունի գումար հավաքել ոչ միայն իր մայրկի, այլ Հայաստանի բոլոր կանանց համար, ովքեր նմանատիպ իրավիճակում են գտնվում: Հիմնադրամն արդեն մի քանի անգամ բարեգործական համերգներ է կազմակերպել, ինչպես նաև երկու ցուցահանդես է նախատեսել:

Ցուցահանդեսներից մեկը նախատեսված է անցկացնել  Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, իսկ մայիսի 3-ին երեխաների ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսը կանցկացվի երեխաների պատկերասրահում: Եվս մեկ ռոք-համերգ է նախատեսվում անցկացնել մայիսի 13-ին:

Tekali Taxi