Home / Հայաստան / Թուրքիայի քաղաքացին վնասվել է Երևանում անվադող փոխելիս

Թուրքիայի քաղաքացին վնասվել է Երևանում անվադող փոխելիս

Ապրիլի 16-ին՝ժամը 12.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սևանի փողոցում` «Սառցակոմբինատի» հարակից տարածքում, տեղի է ունեցել դժբախտ պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օսալա Ջիլառ» ընկերությանը պատկանող «Վոլվո» բեռնատար ավտոմեքենայի անվադողը փոխելիս ամբարձիկը տեղաշարժվել է, ինչի հետևանքով վարորդ, Թուրքիայի քաղաքացի,1964թ.-ին ծնված  Յուլմազ Բեշիրի ոտքը մնացել է բեռնատարի տակ:

Տուժածը  դուրս է բերվել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր, հայտնում է «Արտակարգ ալիքը»:

Tekali Taxi