Home / Հայաստան / Ղարաբաղի հակամարտությունը հրահրել է ԽՍՀՄ-ը. Տեր-Պետրոսյանի հարցազրույցը BBC-ին

Ղարաբաղի հակամարտությունը հրահրել է ԽՍՀՄ-ը. Տեր-Պետրոսյանի հարցազրույցը BBC-ին

ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը:

Ներկայացնում ենք հարցազրույցը:

– Հայաստանի անկախության 20 տարվա ընթացքում ինչպիսի՞ դրական կողմեր են եղել և ինչը չի հաջողվել:

– Փոփոխությունները շատ են: Կախված է նրանից, թե որ հարթության վրա ենք հարցը դիտարկում: Եթե դիտարկենք սոցիալական և տնտեսական հարթությունների վրա, ապա, իհարկե, կա անկում: Դա փաստ է: Դեռևս ոչ մի պետություն, բացի, միգուցե, Մերձբալթյան երկրներից, չի հասել կենսական այն մակարդակին, որի վրա 1988-ին էր: Դա փաստ է:

Սակայն դա չէ կենսական խնդիրը: Կա ձգտում դեպի անկախություն, կա ձգտում դեպի ժողովրդավարություն, որը մենք ստացանք, կա ձգտում դեպի խոսքի ազատություն, ձգտում դեպի խղճի ազատություն և այլն: Այդ ամենը մենք ձեռք բերեցինք: Այդ հարցին պետք է մոտենալ տարբեր դիտանկյուններից: Բայց, կարծում եմ, հիմնականում դա մեծ առաջընթաց է և նախկին խորհրդային պետությունների, և ողջ աշխարհի համար: Չկա կայսրություն, չկա կոմունիզմ, չկա սառը պատերազմ: Իհարկե, այստեղ այլ հարց է առաջանում: Այսօր աշխարհն ավելի ապահով չէ, քան սառը պատերազմի ժամանակ:

– Այստեղ հարկ է հարցնել Ղարաբաղի մասին: Ասացեք, երբ դուք սկսում էինք այդ շարժումը Ղարաբաղի համար, պատկերացնո՞ւմ էին, թե ինչի դա կարող է հանգեցնել:

– Ոչ, չէինք պատկերացնում, քանի որ, երբ մենք սկսում էինք (շարժումը – epress.am) 1988 թվականին, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Խորհրդային Միությունը կփլուզվի: Մենք ելնում էինք նրանից, որ կա Խորհրդային Միություն, կա խորհրդային Սահմանադրություն, սահմանադրության շրջանակներում մեզ թույլատրվում էր բարձրացնել այդ հարցը` դուրս բերել Ղարաբաղն Ադրբեջանի կազմից և ընդգրկել Հայաստանի կազմում: Նման նախադեպեր կային: Այսպես, Կարա-Կալպակիան մի քանի անգամ Ուզբեկստանից անցնում էր Ղազախստանին, Ղրիմը և այլն: Նախադեպեր կային: Եվ փոխարենը ուշադիր ուսումնասիրել այդ խնդիրը` Խորհրդային Միության ղեկավարությունը բոլորովին այլ` առճակատման քաղաքականություն որդեգրեց: Եվ կենտրոնն էլ ավելի հրահրեց այդ հակամարտությունը: Նրանք զորքեր մտցրեցին, արտագարգ իրավիճակ մտցրեցին, պարետային ժամ և այլն: Այդ հարցն ծայրահեղացվեց:

– Ո՞ր պահին էին կողմերը մոտ խաղաղ համաձայնությանը:

– Կարծում եմ` 1997 թվականին: Փոխանցել որոշ տարածքներ Ադրբեջանին, հրադադար սահմանել, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ և այնուհետև արդեն լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

– Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

– Դե, որովհետեև ղարաբաղցիները կարծում էին, որ դա քիչ է: Նման մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, որ կարելի էր մի քիչ էլ սեղմել և ստանալ ավելին: Եվ ոչ միայն ղարաբաղցիները: Ինձ շրջապատող, իմ թիմի մարդիկ էլ համոզված էին, որ դա այդպես է: Նրանք չգնացին այդ քայլին: Այդ ժամանակ ես ասացի` եթե կարծում եք, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ, փորձեք, գուցե ինչ-որ բան ստացվի:

– Ինչպիսին եք տեսնում Հայաստանը ևս 20 տարի անց: Ենթադրենք, վատագույն սցենարը` Ադրբեջանի հետ բաց ռազմական հակամարտություն, կամ լճացում:

– Ոչ, ոչ, ես լավատես եմ: Ես համոզված եմ, որ, իհարկե, ավելի լավ կլինի: Մենք հիմա ունենք մեկ խնդիր` մեր իշխանությունները խեղաթյուրված են: Վերականգնել դա, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Կլինի նորմալ երկիր, ազատ երկիր, և Ադրբեջանի հետ, և Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն: Եթե Հայաստանը նման աղետալի իրավիճակներում հայտնվի, ապա մեղքը միայն մերը կլինի, միայն մերը:

Տեսանյութը` http://www.bbc.co.uk/russian/multimedia/2011/04/110415_v_terpetrosyan_int.shtml

Tekali Taxi