Home / Հայաստան / Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ

Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 18-ին Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:

Այցի շրջանակներում այսօր նախատեսված է Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որից հետո 14:00-ին տեղի կունենա ճեպազրույց որի ընթացքում նախարարները ամփոփելու են քննարկումների արդյունքները և պատասխանելու են լրագրողների հարցերին

Այցի ընթացքում կկայանա նաև Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Tekali Taxi