Home / Հայաստան / Փորձագետն առաջարկում է Թուրքիային հանձնաժողով ստեղծել հայերի խնդիրներին անդրադառնալու համար

Փորձագետն առաջարկում է Թուրքիային հանձնաժողով ստեղծել հայերի խնդիրներին անդրադառնալու համար

Պերուի Ճշմարտության և համերաշխության հանձնաժողովի նախկին տնօրենը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը նմանատիպ կառույց ստեղծել անցյալի պատմական իրադարձություններին անդրադառնալու, հայերի և քրդերի խնդիրները վերջնականապես պարզաբանելու և դրանց լուծում տալու համար: Նշենք, որ Պերուի վերոնշյալ կառույցը ստեղծվել է 2001 թվականին` հետազոտելու համար 1980-1990-ականներին Պերուի իշխանությունների կողմից վարած քաղաքականությունը:

«Թուրքիայի պատմության մեջ շատ անավարտ հարցեր կան»,- Hürriyet Daily News & Economic Review –ի հետ զրույցում ասել է Կատյա Սալազարը, ով մինչ 2004 թվականը աշխատել է որպես Պերուի Ճշմարտության և համերաշխության հանձնաժողովի տնօրեն:

«Ես չգիտեմ Թուրքիայի պատմության մանրամասները, սակայն այն, ինչ ես իմացա վերջին մի քանի օրերի ընթացքում, կարծում եմ, պարզաբանման կարիք ունի, ինչը կստիպի իշխանություններին անցյալում իրականացրած գործողությունների համար պատասխանատվություն կրել»,- նշել է Սալազարը, հավելելով, որ հայկական և քրդական հարցերը կարող են հետազոտության առարկա դառնալ նման հանձնաժողովի համար:

Tekali Taxi