Home / Հայաստան / Բրիտանացին գրադարանից Ղուրան է գողացել և այրել

Բրիտանացին գրադարանից Ղուրան է գողացել և այրել

Բրիտանացի Էնդրյու Ռայանը 70 օրվա ազատազրկման է  դատապարտվել է Ղուրանի հրկիզման համար, գրում է The Daily Mail պարբերականը:

Ռայանը գողացել է Ղուրանը քաղաքային գրադարանից և այրել այն տվյալ բնակավայրի արձաններից մեկի մոտ: Միջադեպից որոշ ժամանակ անց` հունվարի 19-ին, տեղի ոստիկանությունը ձերբակալել էր օրինազանց քաղաքացուն:

Վճիռը հրապարակելիս դատավոր Ջերալդ Չոկը հայտարարել է, որ մեղադրյալը ծրագրել է և իրականացրել անհանդուրժողականության «թատերական» ակտ: Դիտավորյալ կերպով գողացել է Ղուրանը և իր գործողությունենրից շոու սարքել` հասարակության մի մասին բարոյական վնաս հասցնելով:

Միաժամանակ, դատավորը նշել է, որ Ռայանը, ինչպես ցանկացած մարդ, ազատ է իր բողոքն արտահայտելու հարցում, սակայն ոչ նման կերպով:

Արդյունքում` Ռայանին մեղավոր են ճանաչել գրքի գողության և կրոնական հողի վրա ատելության սերմանման մեջ:

Նշենք, որ վերջին շրջանում մի քանի անգամ անհանդուրժողականության նման դրսևորումներ են գրանցվել: Օրինակ, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի եկեղեցիներից մեկի քահանա Ուայն Սապը Ղուրանի հրկիզման արարողություն էր անցկացրել, ինչը մեծ վերդովունք էր առաջացրել Աֆղանստանի քաղաքացիների շրջանում: Վերջիններս բողոքի ակցիայի դուրս գալուց հետո հարձակվել էին ՄԱԿ-ի գրասենյակի վրա և սպանել երկու աշխատակցի:

Tekali Taxi