Home / Հայաստան / Ռուսաստանյան բիզնես նախագծի գինը Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությո՞ւնն է

Ռուսաստանյան բիզնես նախագծի գինը Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությո՞ւնն է

Այսօր «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ընկերությունը երկաթգծի նոր վերանորոգված հատվածի «պրեզենտացիա» է իրականացնելու, որի կարմիր ժապավենը կտրելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

«Ի դեպ` երկաթգծի այս հատվածի «պրեզենտացիան» արդեն կայացել է անցյալ տարի, սակայն հիմա նորից են որոշել են «կարմիր լենտ» կտրել` ցույց տալու համար, որ նոր աշխատանքներ են իրականացվել: Նշենք, թե իրականում ինչ կարևոր առաքելությամբ է Հայաստան ժամանելու ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը: «ՉԻ» տեղեկություններով, նա գալիս է Հայաստան` ձեռքին ունենալով ՌԴ իշխանության նոր բիզնես նախագիծը: Բանն այն է, որ ռուսները որոշել են շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի կարգի գումար ներդնել Հայաստանում` լուրջ արտադրություն հիմնադրելու համար: Ռուսական կողմը գումարները ներդնելու է մեկ պայմանով, որ հնարավորինս արագ Սերժ Սարգսյանն ազատվի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից: Այնպես, որ այսօր նախագահականում կորոշվի, թե ինչ զարգացումներ են առաջիկայում սպասվում Հայաստանում»:

Tekali Taxi