Home / Հայաստան / Հայ-թուրքական հարաբերությունների հարցն ինքնըստինքյան առաջ է գալիս. ԱՄՆ պաշտոնյա

Հայ-թուրքական հարաբերությունների հարցն ինքնըստինքյան առաջ է գալիս. ԱՄՆ պաշտոնյա

ՆԱՏՕ-ի վերաբերյալ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը` ի թիվս Թուրքիայի հետ կապված այլ հարցերի,  խոսել է նաև  հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Հայ-թուրքական հարաբերությունները ՆԱՏՕ-ի համագումարում պարտադիր քննարկվելիք թեմա չէ, բայց կարող եմ ասել, որ, որպես կանոն, երբ մենք հանդիպում ենք մեր թուրք գործընկերների հետ, հայ-թուրքական հարաբերությունների հարցը ինքնըստինքյան առաջ է գալիս, որովհետև այն չափազանց կարևոր է մեզ համար»,-նշել է պետքարտուղարի օգնականը:

Նրա խոսքով` վերջին մի քանի տարիների ընթացքում երկու երկրները ջանքեր են գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Կարծում եմ` հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելը, բարեկամական հարաբերություններ հաստատելը և ազատ առևտրի իրականացումը  բխում է երկու ազգերի շահերից: Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությանը  և հաճախ ենք այդ խնդիրը բարձրացնում երկու կողմի մեր գործընկերների հետ հանդիպումներում»,- եզրափակել է Գորդոնը:

Tekali Taxi