Home / Հայաստան / Հայաստանում պատասխանատվություն են զգում եզդիների համայնքի նկատմամբ. Սերժ Սարգսյան

Հայաստանում պատասխանատվություն են զգում եզդիների համայնքի նկատմամբ. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Եզդիները դարեր շարունակ մեզ` հայերիս հետ ապրել են կողք կողքի: Այսօր էլ, կազմելով Հայաստանի ամենաակտիվ համայնքներից մեկը և լինելով լիիրավ ու օրինապահ քաղաքացիներ, ձեր ուրույն ավանդն եք բերում մեր երկրի շենացմանն ու զարգացմանը: Մենք մեր հերթին, որպես պետական կառույց, առանձնահատուկ պատասխանատվություն ենք զգում Հայաստանում բնակվող ազգային այն փոքրամասնությունների նկատմամբ, ովքեր չունեն պետական կազմավորումներ: Եվ մենք մեր պարտքն ենք համարում կիսել ձեր հոգսերը:

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ և միանալով ձեր ուրախությանը` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թող ձեր օջախներում միշտ հնչեն երգն ու ծիծաղը: Թող եզդիների ազգային ավանդույթները, լեզուն ու մշակույթը միշտ վերելք ապրեն, և մենք` Հայաստանի բազմազգ քաղաքացիներս, ուրախանանք ձեր հաջողություններով»:

Tekali Taxi