Home / Հայաստան / Մերձավոր Արևելքի ավազափոշին հայաստանցիների առողջությանը չի սպառնում. պաշտոնական

Մերձավոր Արևելքի ավազափոշին հայաստանցիների առողջությանը չի սպառնում. պաշտոնական

Այսօր Հայաստանի տարածքում նկատված ավազափոշինմեր երկրում գրանցված որևէ վթարի հետևանք չէ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Ըստ ԱԻՆ Հիդրոմետի տվյալների` ապրիլի 19-ին Մերձավոր Արևելքի տարածքում, որտեղ լանդշաֆտն առավելապես անապատային է, դիտվել է բավական հզոր ցիկլոն, որն ուղեկցվել է ուժեղ քամիներով, ինչի հետևանքով մեծ քանակությամբ անապատային փոշին տարածվել է միջին և բարձր մթնոլորտ: Քանի որ հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկային ժամերից առ այսօր եղանակը պայմանավորված է Մերձավոր Արևելքից ներթափանցող հարավային արևադարձային տաք օդային հոսանքներով, այդ իսկ պատճառով փոշու մեծ կոնցենտրացիա պարունակող օդը հարավից տարածվում է Հայաստան, Վրաստան և ՌԴ-ի հարակից շրջաններ (նկարում):

Բնապահպանության նախարարության Հայէկոմոնիտորինգ կենտրոնը տեղեկացնում է, որ ավտոմատ կայանի անընդմեջ տվյալների համաձայն ապրիլի 19-20-ին Երևանի մթնոլորտային օդի էկոլոգիական վիճակը դիտվել է նորմայի սահմաններում: Միայն փոշու տեսակարար կշիռը մթնոլորտում գերազանցել է սահմանային թույլատրելի նորման 1,7-1,8 անգամ: Փոշու նման պարունակությունը սովորաբար դիտվում է քաղաքի մթնոլորտային օդում ամսվա ընթացքում, որը բնորոշ է քաղաքի էկոլոգիական վիճակին և իրենից վտանգ չի ներկայացնում:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մթնոլորտի աղտոտվածության մակարդակի նման գերազանցումը, հատկապես կարճաժամկետ ազդեցության դեպքում, որևէ ակնհայտ վնասակար ազդեցություն մարդու առողջության վրա չի կարող ունենալ:

Tekali Taxi