Երևանում և մայրաքաղաքի մոտ գտնվող շրջաններում անհայտ ծագման փոշու շերտեր են նկատվում:
Epress.am-ի խմբագրությունն ահազանգեր է ստանում, մասնավորապես, Արմավիր և Էջմիածին քաղաքներից: Մարդիկ վկայում են, որ փոշին դժվարեցնում է շնչառությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ չեն կարող ասել, թե ինչի հետ են կապված այդ կուտակումները:
«Մենք էլ ենք հետաքրքրված, զբաղվում ենք դրանով», – նշել է նախարարության ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, Հայհիդրոմետից Lragir.am-ին հայտնել են, որ վտանգավոր ոչինչ չկա, Հայաստան է ներխուժել անապատային քամի, ինչպես և անցյալ տարի: Խորհուրդ է տրվում օգտագործել թաց դնչկալներ, ովքեր ունեն շնչառական խնդիր:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Բաքվում տարօրինակ եղանակը անհանգստության առիթ է ստեղծել Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչների համար: Երկինքը պատվել է տարօրինակ մոխրագույն և ցեխային ամպերով: Անձրևի տակ քայլող անցորդների վրա ոչ միայն ջուր է լցվում, այլ նաև ցեխ: