Home / Հայաստան / «Թուրքերի հետ` խոսել տանկով». Տիգրան Կարապետյանը ներքինի և արտաքինի մասին

«Թուրքերի հետ` խոսել տանկով». Տիգրան Կարապետյանը ներքինի և արտաքինի մասին

«Այո, բանակցությունները գաղտնի են գնում, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի այս համակարգը և հասկանալով, որ իշխանությունը իր հզորությամբ, բուրգով լոմ է իրանից ներկայացնում, դեմը դնում ա երկրորդ լոմը: Երկու լոմ` ճնշելով իրար, պայմանավորվում են»:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր Երևանի Մամուլի Ազգային ակումբի կողմից կազմակերպած քննարկմանը` «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայով:

Ըստ նրա, և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեջ կա «ազգային անվտանգության նախարար, ստեղ կա ՄՎԴ-ի նախարար, էնտեղ կա ՄՎԴ-ի նախարար, էդ դուբլյաժ ա, իրանք իրար հետ լեզու կգտնեն, պարզ ա: Գտել էլ են ամենասկզբից: Ժողովուրդն ի՞նչ անի, որը չի ընդունում Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին»: Քննարկմանը ներկա լրագրողներից մեկը պատասխանեց այս հարցին. «Ձեր կողքին», ինչին Կարապետյանն արձագանքեց. «Բայց ո՞վ ա հաշվի առնում»:

ԺԿ առաջնորդն ասել է նաև, որ երկխոսությունը, փաստորեն, հանրապետության նախագահի բարի կամքից է կախված:

«Ոչ մի բարի կամք մենք չենք տեսնում: Կա թալան, կա օլիգարխիկ խորհրդարան, դրա մասին պետք է խոսենք», – ասել է Կարապետյանը` միաժամանակ հարց բարձրացնելով «ինչի՞ մասին են երկխոսում»:

«Ասում ա` մենք հասանք մի արդյունքի` մի, ասենք թե, քաղբանտարկյալ թողեցին: Իրենց բոլորին պետք է թողնեն, դա երկխոսության թեմա չի, դա հենց բարի կամք է, որը իշխանությունը պետք է ձևավորի»,- ասել է ԺԿ առաջնորդը: Ըստ Կարապետյանի, եթե այսօր բանակցում են Սերժ Սարգսյանն ու ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանք չեն խոսում համակարգի մասին` «համակարգն իրենք են ստեղծել և շարունակում են»: Իսկ Տիգրան Կարապետյանի ղեկավարած ուժը դեմ է հենց համակարգին:

Նա կրկին անգամ նշել է երկխոսության բացակայությունը. «Կան պայմանավորվածություններ, մի շարք գուցե: Ու ասում են` չանես, կնստենք, կպպզենք: Տենց չի, ժողովուրդը պետք է կանգնի, դա ժողովրդի կամքը պետք է լինի»:

Բացի այդ, Կարապետյանն անդրադարձավ նաև Հանրային ժողովին. «Էդ ինչ ժողով ա, որտեղ պետեր են հավաքվել: Չհասկացա, առանց պետի դուք չե՞ք կարող ապրել»: Կարապետյանն այնպիսի երկխոսության կողմնակից է, երբ նժարին դրվում են այն հիմնահարցերը, որոնք, ըստ նրա, ժողովրդին տանում են դեպի կործանում:

ԺԿ նախագահը խոսել է նաև Սերժ Սարգսյանի` հայաստանյան կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման մասին: «Մենք հազար անգամ ասացինք էդ հայ-թուրքական սահմանի բացման համար, որ դա ձախողվելու է, ընկերներ, թուրք են իրենք: Իրենց հետ ժամանակին Դաշնակցությունը պետք է զենքով խոսեր, չխոսեց: Ոնց խոսեց, որ տվեց բոլոր հողերը, Ղարսը տվեց, չտայիք Ղարսը, էսօր Ղարս կունենայինք»:

Թուրքերի հետ, համոզված է Տիգրան Կարապետյանը` «պետք է խոսել տանկով»:

Tekali Taxi