Home / Հայաստան / Թաեքվոնդո և երաժշտություն` «մարզա-մշակութային» Ազատության հրապարակում

Թաեքվոնդո և երաժշտություն` «մարզա-մշակութային» Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում տեղադրված բեմում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող մարզական և մշակութային միջոցառումների շրջանակներում, որոնց անցկացման պատճառաբանությամբ քաղաքապետարանը մերժում է ընդդիմության հանրահավաքները, այսօր «ելույթ են ունեցել» 33 միջնակարգ դպրոցի թաեքվոնդոյի խմբակի սաները: Նրանք տարատեսակ վարժություններ են ցուցադրել, որոնց ընթացքում երեխաներից մեկն ընկել է բեմից երկաթների վրա և ցավացրել ձեռքը: Ոստիկանները մոտեցել են և հարցրել են` արդյոք պետք է շտապօգնություն կանչել, բայց երեխան և մարզիչը հրաժարվել են:

Ականատեսների հաղորդմամբ` երեխաների մարզչին մոտեցել է միջին տարիքի մարդ և հորդորել է ուշադիր լինել երեխաների նկատմամբ:

«Մեզ նորմալ պայմաններ ստեղծեք, չի լինի նման բաներ», – պատասխանել է մարզիչը:

Բացօթյա ցուցադրական ելույթների ընթացքում բեմի մոտ 50 մարդ էր հավաքված, հիմնականում ելույթ ունեցողների ծնողները և բարեկամները:

Երիտասարդ թաեքվանդոիստներից հետո բեմ դուրս եկան Տիգրան Չուխաջյանի երաժշտական դպրոցի սաները: Հանդիսատեսների թիվն էլ ավելի պակասեց:

Tekali Taxi