Home / Հայաստան / ՀԱԿ-ը համարում է` Սերժ Սարգսյանը կատարեց իրենց պահանջներից մեկը

ՀԱԿ-ը համարում է` Սերժ Սարգսյանը կատարեց իրենց պահանջներից մեկը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 8-ին կայացած վերջին հանրահավաքում ՀՀ իշխանության առջև երեք պահանջ էր դրել` քաղբատնարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնում և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում: Տեր-Պետրոսյանն ընդգծել էր, որ սրանք պետք է կատարված լինեն մինչև ՀԱԿ հաջորդ հանրահավաքը, այսինքն` ապրիլի 28-ը: Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ուժային կառույցների պատասխանատուներին և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին` նրանց հրահանգելով նոր թափ և ընդգծված ակտիվացում հաղորդել մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Երեկ երեկոյան ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը:

«Մենք համարում ենք, որ մարտի 1-ի տասը զոհերի բացահայտման պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է», – ասել է ընդդիմադիր գործիչը:

Այսինքն` ապրիլի 28-ը «վերջնական ջրբաժանի օր» չի՞ լինի, հետաքրքրվել է օրաթերթի թղթակիցը:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ ապրիլի 28-ն պետք է երեք պահանջը կատարված լինի, որպեսզի երկխոսության սկզբնավորման հիմք դրվի», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi