Home / Հայաստան / Դեդ Հասանը կմասնակցի՞ «օրենքով գողերի» հայաստանյան «սխոդկային»

Դեդ Հասանը կմասնակցի՞ «օրենքով գողերի» հայաստանյան «սխոդկային»

«Առավոտ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու հանցաշխարհի վառ հեղինակությունները: Նախատեսվող «սխոդկայի» ժամանակ քննարկվելու է Հայաստանում «օրենքով գող» կարգելու հարցը: Առաջադրելու են նորադուզցի Ալիկ Բանդուրյանի թեկնածությունը: Հայտնի է, որ նա հանցաշխարհում ընդունված, վերջերս սպանված «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի մտերիմներից է, եզդի Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) շրջապատից: Ընդամենը վերջերս մի շարք «գողեր» հանդիպել են Դուբայում և իրենց «դաբրոն» են տվել նորադուզցու օգտին:

Օրաթերթը գրում է, որ, ըստ զրույցների, Հայաստան է գալու անձամբ Դեդ Հասանը, ով անցյալ տարվա աշնանը իր դեմ իրագործած մահափորձից հետո առաջին անգամ դուրս կգա Ռուսաստանի մայրաքաղաքից: Հավաքին կմասնակցի նաև «օրենքով գող» Զապը` գյումրեցի Անդրանիկ Սողոյանը, ով Պրահայի իրավապահների կողմից կասկածվում է 4 տարի առաջ Վացլավի հրապարակում 2 անձանց սպանությունը պատվիրելու մեջ:

Tekali Taxi