Home / Հայաստան / ՀՅԴ-ականը կոչ է անում առաջնորդվել Նժդեհի կարգախոսով

ՀՅԴ-ականը կոչ է անում առաջնորդվել Նժդեհի կարգախոսով

Երկխոսություն կա հայաստանյան իշխանությունների և ընդդիմության, ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև, սակայն, այդ երկխոսությունը «թերի է հասարակության հետ»: Նման կարծիք է հայտնել «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանն այսօր կայացած «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման:

Ըստ Առաքելյանի` երկխոսությունը կարևոր է ցանկացած իրավիճակում:

«Ինչ իրավիճակում էլ Դաշնակցությունը եղել է, ինչ իրավիճակում էլ նախկին իշխանությունները փորձել են դնել Դաշնակցությանը, այնուամենայնիվ, Դաշնակցությունը գտել է մի ելք, որպեսզի կարողանա կայացնել հարաբերություն երկիրը չվնասելու համար», – ասել է դաշնակցական գործիչը:

Ռուզան Առաքելյանը մեջբերել է նաև Գարեգին Նժդեհի կարգախոսը.

«Ասում էր, որ ես մերժում են այն փիլիսոփայությունը, թե նպատակն արդարեցնում է միջոցները, որովհետև նպատակը կարող է լինել շատ արդար, ազնիվ, իսկ միջոցները ստոր:

Ուստի, կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերը պիտի առաջնորդվեն հենց այս տեսանկյունով», – եզրափակել է պատգամավորը:

Լուսանկարը` wikipedia.org

Tekali Taxi