Home / Հայաստան / Չար ոգիներին քշել են Ղրղզստանի խորհրդարանից

Չար ոգիներին քշել են Ղրղզստանի խորհրդարանից

Ապրիլի 21-ին` հինգշաբթի առավոտյան, ղրղզստանցի պատգամավորները խորհրդարանի շենքից չար ոգիներին քշելու արարողություն են անցկացրել:

Ինչպես հաղորդում է «24.kg» տեղեկատվական գործակալությունը, հոգիները քշելու համար խորհրդարանականները 7 գառ են մորթել որպես զոհաբերություն: Հատկապես որտեղ են կենդանիներին մորթել չի հստակեցվում:

Խորհրդարանի նախագահ Ահմադբեկ Քելդիբեկովը հաղորդել է, որ ծիսակարգի անցկացման համար յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձից 700 սոմ (մոտ 15 դոլար) է պահվել:

Խոսնակը նշել է, որ հավաքված գումարի միայն մի մասն է ծախսվել կենդանիների գնման վրա: Մյուս հատվածը, նրա խոսքով, բարեգործության նպատակով է ծախսվել:

Տվյալներ այն մասին, որ խորհրդարանի մթնոլորտը, որտեղ վերջերս մի քանի ծեծկռտուք է տեղի ունեցել, լավացել է, չեն ստացվել:

Tekali Taxi