Home / Հայաստան / «Նա առաջինն է սկսել». Երիտասարդը բացատրել է` ինչու է հաչացել ոստիկանական շան վրա

«Նա առաջինն է սկսել». Երիտասարդը բացատրել է` ինչու է հաչացել ոստիկանական շան վրա

ԱՄՆ-ի Օհայո նահանգի բնակչին կարող են ազատազրկման ենթարկել «ծառայություն իրականացնող» ոստիկանական շան վրա հաչելու համար, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Ամերիկացի ոստիկանն իր ծառայողական շանը թողել է պարեկային մեքենայում և գնացել Ավտոճանապարհային պատահարի վայր: Երբ վերադարձել է, տեսել է, ինչպես են մեքենայի մեջ փակված շունն ու ինչ-որ անցորդ հուսահատ հաչում միմյանց վրա:

Ավելի ուշ պարզվել է, որ շան վրա հաչող 25-ամյա երիտասարդը տեղի բնակիչ Ռայան Ջեյմս Ստեֆենսն է: Երիտասարդն իր պահվածքը բացատրելիս հայտարարել է` «նա առաջինը սկսեց»` նկատի ունենալով շանը:

Նահանգի օրենքներով` ոստիկանական շանը վիրավորանք հասցնողին տուգանք է սպասվում կամ մինչև երկու ամսվա ազատազրկում:

Ստեֆանսի փաստաբանը դատարանում հայտարարել է, որ իր պաշտպանյալը հաչոցով իրականացրել է խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքը:

«Էական չէ`Դուք դա խելացի խոսք եք համարում թե ոչ, այնուամենայնիվ, դա խոսք է», ասել է փաստաբանը:

Թե ինչ վճիռ է կայացնելու դատարանը, դեռ պարզ չէ:

Tekali Taxi