Home / Հայաստան / Ապրիլի 24-ին Հայաստանում տեղումներ են սպասվում

Ապրիլի 24-ին Հայաստանում տեղումներ են սպասվում

Ապրիլի 24-ին օրվա երկրորդ կեսին և գիշերը Հայաստանում տեղումներ են սպասվում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով` ապրիլի 25-26-ին ևս հանրապետությունում կգրանցվեն տեղումներ և ամպրոպ:

«Ապրիլի 24-ից սկսած` ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, և ապրիլի 25-ին և 26-ին ջերմաստիճանը կկազմի +22-+24 աստիճան»,- ասել է Գագիկ Սուրենյանը:

Վաղը` ապրիլի 23-ին, Հայաստանը դարձյալ կգտնվի ցիկլոնի ազդեցության տակ:

Tekali Taxi