Home / Հայաստան / Հայազգի լուսանկարչի ցուցահանդեսը կբացվի Ստամբուլում (ՖՈՏՈ)

Հայազգի լուսանկարչի ցուցահանդեսը կբացվի Ստամբուլում (ՖՈՏՈ)

Ապրիլի 27-ին Ստամբուլում կբացվի ազգությամբ հայ ֆրանսիացի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարների ցուցահանդեսը, որը կտևի մինչև հունիսի 5-ը, հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից:

«Այրող աչքեր. Հայերի հիշողությունները» խորագրով ցուցահանդեսին ներկայացված կլինեն լուսանկարչի` 1988 թվականից հետո արված նկարները: 2011 թվականի աշնանը հայազգի լուսանկարչի աշխատանքները գնահատելու հնարավորություն կունենան նաև Փարիզի բնակիչները:

1988 թվականից ի վեր` Ագուջյանը յուրաքանչյուր ապրիլ այցելություններ է կատարում տարբեր երկրներ` Վրաստան, Ղարաբաղ, Լիբանան. Սիրիա, Իրաք, Իրան, Իսրայել, Թուրքիա` այնտեղի հայկական համայնքների կենսակերպին ծանոթանալու համար:

Իր աշխատանքներում նա նախապատվություն է տալիս սև գույներին` լույսը ընդգծելու համար: Սևը խորհրդանշում է հայ ազգի և իր սեփական մոռացված հուշերը, գաղտնիքները:

Tekali Taxi