Home / Հայաստան / Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը կայացավ

Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը կայացավ

Ապրիլի 22-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը և Էլմար Մամադյարովը աշխատանքային հանդիպում ունեցան Մոսկվայում:

Համաձայն Սոչիում մարտի 5-ին եռակողմ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, հանդիպման օրակարգում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: Հանդիպման մանրամասները ՀՀ ԱԳՆ-ն չի հաղորդում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ի հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել էին  վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին.

1.Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը

2.Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Tekali Taxi