Home / Հայաստան / Տավուշի բնակիչը Ադրբեջանի հետ սահմանին ընկել է ականի վրա

Տավուշի բնակիչը Ադրբեջանի հետ սահմանին ընկել է ականի վրա

Ապրիլի 21-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նա, անցնելով սահմանամերձ գոտու հայկական հենակետերը, հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության Աղդամ գյուղին հարակից չեզոք գոտում գտնվող ականապատված դաշտում և ընկել ականի վրա, որի պայթյունից ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հոսպիտալ:

Արամայիս Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության լրատվական բաժնի հաղորդմամբ` Տավուշի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Tekali Taxi