Home / Հայաստան / ԱՄՆ Կոնգրեսը Ցեղասպանության մասին խոսելու համար ճիշտ վայր չէ, կարծում է կոնգրեսականը

ԱՄՆ Կոնգրեսը Ցեղասպանության մասին խոսելու համար ճիշտ վայր չէ, կարծում է կոնգրեսականը

ԱՄՆ Կոնգրեսի առաջին մահմեդական անդամ Քեյթ Էլիսոնը Թուրքիա կատարած այցելության ընթացքում «Անադոլու» գործակալության հետ զրույցում պատասխանել է Հայոց Ցեղասպանության մասին հարցին:

«1915 թվականի իրադարձությունները, որոնց ժամանակ բազմաթիվ հայեր են սպանվել Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով, բարդ խնդիր է, որին կարելի է տարբեր կողմերից մոտենալ»: Այդ իսկ պատճառով, ըստ Էլիսոնի, այս հարցը պետք է թողնել պատմաբաններին:

«Չեմ կարծում, թե Կոնգրեսն այդ հարցը քննարկելու համար ճիշտ վայր է»,- նշել է կոնգրեսականը:

Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը կշարունակեն բանակցել այս հարցի շուրջ ավելի կառուցողական ճանապարհով: