Home / Հայաստան / Ֆրանսիան կարող է դուրս գալ Շենգենյան համաձայնագրից

Ֆրանսիան կարող է դուրս գալ Շենգենյան համաձայնագրից

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են ժամանակավորապես դադարեցնել Շենգենյան համաձայնագրին իրենց մասնակցությունը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ելիսեյան պալատին:

Որոշումը պայմանավորված  է Լիբիայից և Թունիսից փախստականների հոսքի կտրուկ աճով:

Նիկոլա Սարկոզիի աշխատակազմը գտնում է, որ նման ձևով սահմանների վերացման մասին համաձայնագիրը Ֆրանսիային ձեռնտու չէ, քանի որ Շենգենյան տարածքի երկրների արտաքին սահմանները խոցելի են մնում ապօրինի փախստականների ներգաղթի համար: Այս առնչությամբ կառավարությունը մտադիր է դադարեցնել  համաձայնագրի կիրառումը այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրները չեն լուծվել:

Tekali Taxi