Home / Հայաստան / Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորներ առայժմ չեն լինի

Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորներ առայժմ չեն լինի

Հայկական արմատներ ունեցող Թուրքիայի քաղաքացիները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փորձել են ընդգրկվել թե’ իշխող, թե ընդդիմադիրներ կուսակցությունների շարքերում, սակայն հիասթափություն են ապրել, գրում է Today’s Zaman-ը:

Մասնավորապես, Ստամբուլից առաջադրված հայազգի 3 թեկնածուներ`Արև Չեբեչին, Մելքոն Կարակյոզեն  և Հերման Բալյանը չեն ընդգրկվել կուսակցությունների վերջնական ցուցակներում:

Չեբեչին, ով նախկինում աշխատում էր Բաքիրքոյի քաղաքապետարանում որպես ընդդիմադիր Ժողովրդական Հանրապետական կուսակցության (CHP) ներկայացուցիչ, ասել է, որ CHP-ին չի հաստատել իր թեկնածությունը:

«Ոչ մահմեդական փոքրամասնությունները երբեք էլ մոտ չեն եղել CHP-ի քաղաքականությանը , պարզապես ես ուզում էի տեսնել, արդյոք Քեմալ Քիլիչդարօղլուն (կուսակցությոան նախագահ) ի վիճակի է որևէ փոփոխություն մտցնել ստեղծված իրավիճակում»,- ասել է նա` ակնարկելով Քիլիջադարօղլուի ելույթը կուսակցության վերջին նիստի ժամանակ, որի ընթացքում նա նշել էր, որ պատրաստ է հայ և քուրդ թեկնածուներին ներկայացնել խորհրդարանական ընտրությունների:

«Նրանք քուրդ թեկնածուներ ունեն, բայց ոչ հայ»,-հավելել է Չեբեչին:

Մյուս կողմից, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը ոչ մի հայ թեկնածու չներկայացրեց առաջիկա ընտրությունների համար, չնայած հայ համայքնի որոշ ուժեր սպասում էին դրան:

Մելքոն Կարակյոզեն, ով հանդիսանում է Սուրբ Գևորգ եկեղեցի հիմնադրամի ղեկավարը, նշել է, որ «դժբախտաբար ոչ մի հայ թեկնածու չի ներկայացվել հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների համար»:

«4000 տարի շարունակ մենք այս երկրի մի մասն ենք եղել: Մենք կցանկանայինք այժմ էլ Թուրքիայի մեծ խճանկարի մի մասը դառնալ»,- ասել է Կարակյոզեն, ով նույնպես ցանկանում էր առաջադրվել որպես թեկնածու «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից:

Tekali Taxi