Home / Հայաստան / Կոնգրեսի և իշխանության միջև երկխոսության ձևաչափում միջնորդի կարիք չկա. ՀԱԿ

Կոնգրեսի և իշխանության միջև երկխոսության ձևաչափում միջնորդի կարիք չկա. ՀԱԿ

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսն արձագանքել է խորհրդարանական իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին հետևյալ հայտարարությամբ.

«1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը:

2. Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա:

3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»:

ՀՀ օմբուդսմենի առաջարկին կարող եք ծանոթանալ այստեղ.

Tekali Taxi