Home / Հայաստան / Թուրքական դրոշները դարձել են Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների բախման պատճառ

Թուրքական դրոշները դարձել են Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների բախման պատճառ

Ապրիլի 24-ին`17:00-ի սահմաններում, Տվերում զինված բախումներ են գրանցվել այդ տարածաշրջանում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ` երկու կողմից էլ բախման մեջ են ներքաշվել շուրջ 100 հոգի: Միջադեպի ականատեսների խոսքով` կողմերը հրազեն են օգտագործել:

Տվերի Ներքին Գործերի վարչությունը Vesti.az-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած զանգվածային բախման փաստը:

Բախման արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով Տվերի քաղաքային հիվանդանոց են դիմել 7 մարդ:

Հետաքննչական աշխատանքների իրականացման ընթացքում Տվերի Ներքին գործերի բաժին են տեղափոխվել 23 հոգի, որոնց թվում եղել են և հայեր, և  ադրբեջանցիներ: Ներկայումս քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: Բախման հետագա շարունակություն կասեցնելու նպատակով խստացվել են արտաքին ուժերը, 30 հոգուց բաղկացած ՕՄՕՆ-ի ռեզերվ է ստեղծվել:

Տվերի ТИА լրատվական գործակալության թղթակիցը կապվել է տարածաշրջանի հայկական և ադրբեջանական համայնքների ղեկավարների հետ:

Տվերի շրջանի «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության ղեկավար Սեյրան Կոչկանյանը պատմել է, որ ապրիլի 24-ին հայերը հավաքվել են տեղի հայ  առաքելական եկեղեցում, այնուհետև երթ անցկացրել ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Սակայն այս արարողություններից հետո Կոչկանյանը տեղեկացել է, ադրբեջանական երիտասարդությունը անցել է քաղաքի փողոցնելով` թուրքական դրոշներ թափահարելով: Հայկական երիտասարդությունն այս գործողությունները որպես անձնական վիրավորանք են ընդունել, ինչն էլ առիթ է հանդիսացել երկու կողմերի բախման համար:

Tekali Taxi