Home / Հայաստան / Ալիևը կրկին հայերին «առանց հող» է թողել

Ալիևը կրկին հայերին «առանց հող» է թողել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդես գալով Գիտությունների ազգային ակադեմիայում, տեղի գիտնականներին կոչ է արել շարունակել աշխատել այն գիտական աշխատությունների վրա, որոնք կոչված են հիմնավորելու «ադրբեջանցիների պատմական իրավունքները» Մեծ Կովկասի ողջ տարածշրջանում:

Իր ելույթի սկզբում Ալիևը հայտարարել է, որ «հայկական պետականությունը ծագել է ադրբեջանական պատմական հողերի վրա»: Մասնավորապես, Ալիևը նշել է, որ Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզը, որը բաժանում է Ադրբեջանը Թուրքիային սահմանակից Նախիջևանից, «արհեստականորեն հայերին փոխանցված հին ադրբեջանական տարածք է»:

«Սա շատ բացասական հետևանքներ ունեցավ: Այն բաժանեց ողջ թյուրքական աշխարհը: Ճիշտ է` մենք ջանում ենք, և հետագայում էլ անելու ենք ամեն հնարավորը` քաղաքական քայլերով, տնտեսական նախաձեռնություններով, թյուրքալեզու պետությունների հանդիպումների միջոցով միավորելու ողջ թյուրքական աշխարհը: Սակայն աշխարհագրական տեսանկյունից թյուրքական աշխարհն այսօր մասնատված է» ,- նախագահի խոսքերն են փոխանցում ադրբեջանական ԶԼՄ-ները:

Եզրափակիչ խոսքում Ալիևն իր դիրքորոշումն է արտահայտել Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի անվան վերաբերյալ: «Խանկենդի քաղաքը Ստեփանակերտ չէ, այլ հենց Խանկենդի է: Ստեփանակերտն այդպես են կոչել ավազակային ջոկատի ղեկավար Շահումյանի անունով (Բաքվի 26 կոմիսարների առաջնորդ – խմբ.): Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ եթե այս տարածքները պատմական անուններ ունենային, հայերը դրանք անպայման կվերականգնեին»:

Tekali Taxi