Home / Հայաստան / Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է

Ապրիլի 26-ին, ժամը 14.52-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի հարակից տարածքում տեղի է ունեցել  պայթյուն: Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ նախնական տվյալների, «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի կողմից կատարվող եռակցման աշխատանքների  ժամանակ`  դեռևս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով տեղում զոհվել է 1984թ.-ին ծնված Իսահակ Մայիլյանը, իսկ 1986թ.-ին ծնված Զորի Բաբայանը, 1988թ.-ին ծնված Էրիկ Գասպարյանը և 1950թ.-ին ծնված Տիգրան Շահբազյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել  Կապան քաղաքի հիվանդանոց:

Շահբազյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Զ.Բաբայանի և Է.Գասպարյանի վիճակը` բավարար:

Tekali Taxi