Home / Հայաստան / Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները կհանդիպեն Թբիլիսիում. Բրայզա

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները կհանդիպեն Թբիլիսիում. Բրայզա

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա տարածաշրջանում ԱՄՆ երեք դեսպանների հանդիպումը, այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Նրա խոսքով`Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի դեսպանները մտքեր կփոխանակեն տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ: «Մենք մտադիր ենք քննարկել տարածաշրջանի դեսպանների գործունեության բոլոր ասպեկտները»,- նշել է նա:

Բրայզան ընդգծել է, որ Թբիլիսում դեսպանները քննարկելու են տարածաշրջանային անվտանգության, տնտեսական կապերի զարգացման և այլ խնդիրների վերաբերյալ իրենց ջանքերը կենտրոնացնելու հարցերը, հաղորդում է trend.az-ը:

Tekali Taxi