Home / Հայաստան / Հիմար կթու կով. Բրիտանիայի արքայազնի հարսնացուին վիրավորել են հարսանիքի նախօրեին

Հիմար կթու կով. Բրիտանիայի արքայազնի հարսնացուին վիրավորել են հարսանիքի նախօրեին

Թագավորական հարսանիքին ընդամենը մեկ օր է մնացել, ավելի քան մեկ միլիոն բրիտանացիներ երկրի տարբեր հատվածներից Լոնդոնի տոնակատարությունների տոմսեր են գնել, ակնկալվում է նաև մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկների հոսք: Սակայն պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի ապագա արքայադուստրը ոչ բոլորի սրտով է:

Շոտլանդական զինվորական Քամերոն Ռեյլին, ով պետք է զույգի անվտանգությունն ապահովեր հարսանեկան արարողության ժամանակ, Facebook-ի իր էջում բավական կոպիտ է արտահայտվել Քեյթի մասին. «Քեյթն ու Ուիլիամը մեքենայով անցան իմ կողքով անցյալ ուրբաթ, և ես ձեռքի հիմար ժեստ տեսա իմ հասցեին, որը Քեյթը ինձ դիտավորյալ կերպով ցույց տվեց: Հիմար կթու կով: Իհարկե, ես ով եմ նրանց համար: Ոչինչ: Մեծամիտ դատարկի մեկը: Ընդհանրապես` ում է ինքը հետաքրքիր»:

Որքան էլ որ տարօրինակ թվա, չնայած իր խիստ քննադատությանը և անհարկի արտահայտություններին, Քամերոն Ռեյլին չի ազատվել աշխատանքից, միայն այն բանի համար, որ հավատով և արդար կերպով ծառայել է իր հայրենիքին և ակտիվ մասնակցություն է ունեցել Պակիստանի ռազմական կոնֆլիկտում: Իհարկե, նորապսակների անվտանգության ապահովման հետ կապված հանձնարարությունները հանվել են նրա պատասխանատվությունից:

Tekali Taxi