Home / Հայաստան / «Տիկին Մարոզին» դատապարտել են պայմանական ազատազրկամ դեռևս 2003-ին

«Տիկին Մարոզին» դատապարտել են պայմանական ազատազրկամ դեռևս 2003-ին

«Հրապարակ» օրաթերթը տեղեկությունների է հաղորդում «Զինվոր» հասարակական կիազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի` «Մարոզի» մասին, ով, օրաթերթի հաղորդմամբ, վերջերս մի խմբով հարձակում էր գործել «Հրապարակի» խմբագրության վրա, և ում շուրջ Կենտրոնի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Նա 2003-ին  ևս աչքի է ընկել նման մի հերոսությամբ և դատվել: Դատարանը նրան խուլիգանության համար դատապարտել է 1 տարի պայմանական ազատազրկման: Որպես մեղմացուցիչ հանգամանք, հաշվի են առել նրա`բանակում որդի կորցնելը և բավարարվել են թեթև պատիժ տալով: Ի դեպ, Մառոզը ցուցմունք է տվել ոստիկանությանը և թերթերից մեկին էլ հարցազրույց, որտեղ ասել է, թե ինքը խաղաղ այցելել է խմբագրություն, և մենք են նրան վիրավորել ու ծեծել, նաև խմբագրության թերթերն ենք պատառոտել ու բաժակները կոտրել: Հավանաբար մոռացել է նշել, որ վնասվածքներն էլ ինքներս ենք մեզ պատճառել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանը հայտարարել էր, որ դատի է տալու օրաթերթին, իսկ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ փոխանցել է, որ չի հասկանում` ինչ հիմքով է Խաչատրյանը իրենց դատի տալու:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանի` «Հրապարակի» խմբագրություն  այցելության պատճառ է հանդիսացել օրաթերթի տպագրված լուրը, թե պարբերաբար ՀՀ զորամասեր ստուգայցեր կատարող Խաչատրյանը վերջերս ԼՂՀ զորամասերից մեկում վեճի է բռնվել զորամասի հրամանատարական կազմի հետ, և գործը նույնիսկ ծեծի է հասել:

Tekali Taxi