Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր ակումբի տրամադրության տակ է

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր ակումբի տրամադրության տակ է

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Լոկոմոտիվի»  հետ հանդիպումից հետո «Կրասնոդար» ակումբի մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը իր մարզիկներին երկօրյա հանգիստ է տվել:

Պետերբուրգյան «Զենիթի» հետ հանդիպման նախապատրաստական մարզումներին մասնակցել են 25 ֆուտբոլիստ, բացառությամբ պաշտպան Ալեքսանդր Ամիսուլաշվիլիից, ով բուժման նպատակներով գտնվում էր Գերմանիայում:

Թիմ է վերադարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածք էր ստացել Եվրո-2012-ի առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հետ հանդիպման ընթացքում:

Մովսիսյանն արդեն հայտարարել է, որ մեծ ցանկություն ունի գործընկերներին դաշտում օգնել, սակայն թիմի կազմ վերադառնալու ժամկետները կախված կլինեն նրանից, թե որքան արագ ֆուտբոլիստը կկարողանա անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն  և խաղային մարզավիճակ ձեռք բերել, հայտնում է ակումբի կայքը:

Tekali Taxi