Home / Հայաստան / Կալանավորները պատանդ են վերցրել Վենեսուելայի բանտապետին

Կալանավորները պատանդ են վերցրել Վենեսուելայի բանտապետին

Վենեսուելայի հյուսիսում գտնվող «Էլ-Ռոդեո 2» բանտի կալանավորները 22 հոգու պատանդ են վերցրել, հայտնում է AFP-ն:

Պատանդների մեծ մասը բանտի անձնակազմն է, ինչպես նաև հասարակական և բժշկական աշխատանք իրականացնող անձինք: Պատանդների թվում է նաև բանտապետը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, սակայն միջադեպի մասին հայտնի է դարձել միայն հաջորդ օրը:

«Էլ-Ռոդեո 2» կալանավորների  ապստամբության պատճառ է դարձել վերջին շրջանում բանտում տարածված հիվանդությունը, որն արդեն մի քանի հոգու կյանք է խլել: Բանտարկյալները ենթադրում են, որ բանտում թոքախտ է տարածվել, և բանտի անձնակազմից համապատասխան բուժում են պահանջում:

AFP-ի փոխանցմամբ` «Էլ-Ռոդեո 2» բանտում 1200 կալանավորներ են պահվում:

Tekali Taxi