Home / Հայաստան / Կրծքագեղձի քաղցկեղ. 54000 դոլարանոց բուժումն անհասանելի է հայաստանցիների համար

Կրծքագեղձի քաղցկեղ. 54000 դոլարանոց բուժումն անհասանելի է հայաստանցիների համար

«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց:

Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարեցին հիմնադրամի ներկայացուցիչները: Ըստ նրանց ներկայացրած վիճակագրության, Հայաստանում ամեն 13-րդ կին բախվում է նմանատիպ խնդրի հետ և նրանց 30 տոկոսը «Հերցեպտին» դեղամիջոցի կարիքն ունի: Իսկ այդ դեղորայքի մեկ սրվակի արժեքն է 3000 դոլար, մեկ կուրսի շրանակում օգտագործվում է 18 սրվակ, այնինքն բուժումն արժե է 54000 դոլար: Այս դեղորայքը չի մտնում պետպատվերով նախատեսված  դեղորայքի ցանկի մեջ:

Հանդիպմանը ներկա էր «Հոֆֆման-Լա Ռոշ» հայաստանյան ներկայցուցչության տնօրեն Բագրատ Լալայանը, ով նշել է, որ իրենց ընկերությունը «Հերցեպտինի» ամեն 4-րդ սրվակը հիվանդներին կարող է տրամադրել անվճար:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգիայի բաժանմունքի բժիշկ Արթուր Ավետիսյանը, խոսելով վիճակագրության մասին, նշել է.

«Կրծքի քաղցկեղից Հայաստանում տարեկան մահանում է  500-600 կին: Այդ հիվանդությունը Հայաստանում աճում է: Իսկ զարգացող երկրներում նվազում: Հիվանդության աճի առաջին պատճառը բժշկին ուշ դիմելն է, իսկ երկրորդ պատճառը` բուժման որակից է կախված»:

«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սյուզի Սեպետչյանը ցավով նշել է, որ մեր պետության միջոցներից վեր է վերոնշյալ թանկարժեք դեղորայքի մատչելիությունն ապահովել, սակայն նրա խոսքով`  միևնույն ժամանակ հասաարկությունն արձագանքում է իրենց կոչին և ամեն մեկն իր հնարավորությունների սահամններում օգնում է իրենց:

Սեպետչյանը շատ է կարևորում ԶԼՄ-ների հետ աշխատանքը, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղեկացնեն իրենց ակցիաների մասին:

Ի դեպ, Բագրատ Լալայանը նշել է, որ իրենք նախատեսում են մրցույթ անցկացնել, որի շրջանակներում մրցանակ կտրվի խնդիրը լավագույնս լուսաբանած լրագրողին:

Tekali Taxi