Home / Հայաստան / Նախարարության աշխատակիցը, դասախոսն ու դպրոցի տնօրենը կեղծ դիպլոմներ են վաճառել

Նախարարության աշխատակիցը, դասախոսն ու դպրոցի տնօրենը կեղծ դիպլոմներ են վաճառել

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները վնասազերծել են հանցավոր խումբ, որի կազմում եղել են ՀՀ կրթության նախարարության աշխատակից, դասախոս, դպրոցի տնօրեն, նախկինում դատապարտված մի քաղաքացի, այլ անձինք:

Հանցավոր խմբի անդամ Համբարձում Ավոյանը 2009 թ. աշխատելով  ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության տեսչավորման բաժնի պետի տեղակալ, Երևանի ուկրաինական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանի և նախկինում մի քանի անգամ դատապարտված Սամվել Հովհաննիսյանի հետ պատրաստել և Էդգար Հարությունյանի միջոցով 3500 դոլարով Էդվարդ Եղնանյանին է վաճառել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պետական նմուշի կեղծ դիպլոմ:

Գործարքը կայացել է Հարությունյանի ընկերոջ` Սարգիս Չիչյանի տանը: Ներկա եղել և բաժին է ստացել նաև վերջինիս հայրը` Վաղարշակ Չիչյանը:

Ավոյանն ու Մխիթարյանը նույնատիպ դիպլոմ են պատրաստել նաև Վաղարշակ Չիչյանի որդի Սարգիս Չիչյանի համար:

Ավոյանն ու Հովհաննիսյանը պատրաստել և մի քաղաքացուհու 300 դոլարով վաճառել են Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի կեղծ դիպլոմ:

Ավոյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ութամյա կրթության չորս լրացված վկայական, որոնք վերցրել էր Արմավիրի թիվ չորս միջնակարգ դպրոցի տնօրեն Սաշիկ Վարդանյանից` միջուկները փոխելու և Հովհաննիսյանի միջոցով   վաճառելու մտադրությամբ:

Պարզվել է, որ դրանց հիման վրա էքստերն քննություն հանձնելու և ատեստատ տրամադրելու համար Վարդանյանը կաշառք է վերցրել վկայականներում անվանագրված աշակերտների ծնողներից:

Հայտնաբերվել են նաև կեղծ կնիքներ, որոնք առգրավվել են նշված կեղծ փաստաթղթերի հետ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Tekali Taxi