Home / Հայաստան / ՆԱՏՕ-ն փորձել է ոչնչացնել Քադաֆիին ուղիղ եթերում

ՆԱՏՕ-ն փորձել է ոչնչացնել Քադաֆիին ուղիղ եթերում

ՆԱՏՕ-ի ներքին զորքերն այսօր Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հեռուստաելույթի ժամանակ կրկին հարվածներ են հասցրել Տրիպոլիի ուղղությամբ: Ինչպես հայտնել է Լիբիայի պետական հեռուստաալիքը, ռմբակոծման թիրախ է դարձել հեռուստաեթեր իրականացնող հաստատության մոտակա տարածքը:

«Հավանաբար, ավիահարվածի նպատակը հենց Քադաֆին էր»,- հայտնել է Ջամահիրիայի հեռուստաալիքը, այն բանից հետո, երբ Լիբիայի առաջնորդը ավարտել է իր ելույթը, որտեղ, մասնավորապես, կոչ էր արվում ալյանսին բանակցություններ սկսել պաշտոնական Տրիպոլիի հետ ռմբակոծումը դադարեցնելու վերաբերյալ:

Քադաֆին ասել է. «Մենք չենք գրոհում և չենք հատում ծովային սահմաններ, ուրեմն ինչո՞ւ են նրանք հարձակվում մեզ վրա: Եկեք բանակցություններ վարենք նրանց հետ, ովքեր գրոհում են»: Նա հավելել է, որ չի պատրաստվում լքել երկիրը` միաժամանակ հայտարարելով «Ազատություն կամ մահ: Չենք հանձնվի, չենք վախենում, չենք հեռանա»:

Tekali Taxi