2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Վրաստանում կարելի է ամուսնանալ և ամուսնալուծվել ինտերնետի միջոցով

Մայիսի 1-ից ամուսնության կնքման և ամուսնալուծության գործընթացները հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձևաչափով: Վրաստանի արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի Գրանցման ազգային գործակալության փոխնախագահի հայտարարության համաձայն` մայիսի 1-ից Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը պատրաստվում է լայնացնել հեռակառավարման ծառայությունները:

Այս նորամուծության շրջանակներում հնարավոր է դառնում ամուսնության գրանցման և ամուսնալուծության, ամուսնության վերաբերյալ վկայականի, ծննդականի, անվան և ազգանվան հաստատման, հայրության ճանաչման գործընթացներն իրականացնել էլեկտրոնային ձևաչափով: