Home / Հայաստան / Վրացի ֆուտբոլիստները պայմանավորվել են բուքմեյքերների հետ

Վրացի ֆուտբոլիստները պայմանավորվել են բուքմեյքերների հետ

Վրաստանում ֆուտբոլի բարձրագույն խմբի հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածությունների մի շարք դեպքեր են գրանցվել:

Կիրակի կայացած Ճեպազրույցի ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարարություն սահմանադրական անվտանգության վարչության փոխտնօրեն Իոսիֆ Տոպուրիձեն հաղորդել է, որ մեքենայությունների դեպքեր են գրանցվել և այս առնչությամբ ձերբակալվել են «Սամտրեդիա» ակումբի ավագ Սպարտակ Գոգիան և «Բաիյա» ակումբի ավագ Ռոին Օնիանին: Նրանք գումարներ են վերցրել բուքմեյքերներից խաղի ելքը իրենց հարմար կերպով որոշելու համար: Ֆուտբոլիստներին գումարներ է փոխանցել բուքմեյքերների ղեկավարների անունից հանդես եկող միջնորդը:

Ձերբակալվածների մեջ են նաև «Վիտ Ջորջիա» ակումբի խաղացող Գիգա Բեչվայան և Լևան Վարտագավան «Բաիյայից»:

Օպերատիվ հետաքննության միջոցով իրականացված տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլիստներն անգամ պայմանավորվել են խաղի ընթացքում իրականացվող անկյունայինների և փոխարինումների վերաբերյալ: Միջինով ֆուտբոլիստները ստանում էին 12-15 հազար դոլար մի հանդիպման համար:

Tekali Taxi