Home / Հայաստան / Քադաֆիի կողմնակիցները հարձակվել են Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանատների վրա

Քադաֆիի կողմնակիցները հարձակվել են Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանատների վրա

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին սատարող ուժերն այսօր հարձակվել են Տրիպոլիում տեղակայված Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանատների վրա: ՄԱԿ-ը որոշում է կայացրել տարհանել Լիբիայից իր բոլոր աշխատակիցներին նրանից հետո, երբ հարձակում է եղել նաև կազմակերպության գրասենյակի վրա, հաղորդում է BBC-ն:

Ներկայումս Իտալիայի դեսպանատնից ծուխ է բարձրանում: Լոնդոնում ուսումնասիրում են վնասի չափերի մասին տեղեկությունները: Այս երկրների դեսպանատների աշխատակիցները տարհանվել էին երկրից դեռևս միջազգային կոալիցիայի գործողությունների մեկնարկից առաջ:

Լիբիացիներին նման գործողությունների է դրդել Քադաֆիի երեք թոռների և նրա որդի Սեյֆ ալ-Արաբի սպանության փաստը, որոնք, ըստ Լիբիայի պետական հեռուստաալիքի, զոհվել են ՆԱՏՕ-ի հարձակումների հետևանքով:

Նշենք, որ երեկ Լիբիայի պետական հեռուստալիքի եթերում Մուամար Քադաֆիի որդու և երեք թոռների ենթադրյալ դիակների կադրեր են հայտնվել: Դիակները փաթաթված են եղել լիբիական դրոշով: Այս մասին կիրակի` մայիսի 1-ին, հայտնել է «Ալ-Ջազիրան»:

Tekali Taxi