Home / Հայաստան / Թամամյանը խոստացել է հնազանդ լինել

Թամամյանը խոստացել է հնազանդ լինել

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վերջնականապես տեղի է տվել և համակերպվել է դատվելու մտքի հետ` խոստանալով դատարանում լինել «հնազանդ»:

«Ի սկզբանե Թամամյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունք տալ` խոստանալով դատարանում խոսել: Ավելին, նա ոստիկանության ղեկավարությանը սպառնացել է, որ եթե իրեն «չփրկեն», ապա ինքը իր հետևից էլի մարդկանց է տանելու: Մարտի 1-ի քրեական գործը նոր թափով քննելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Թամամյանին տեղեկացրել են, որ եթե նա իր ճակատագրի հետ չհամակերպվի, ապա իրեն նոր մեղադրանք կարող է առաջադրվել: Նրան հասկացրել են, որ բոլոր հիմքերը կան, որ իրեն մեղադրանք առաջադրվի մարտի 1-ի առավոտյան դեպքերի առիթ դարձած կեղծ օպերատիվ տվյալներ սարքելու համար»:

Նշենք, որ Թամամյանը մեղադրվում է 2010 թվականին սպանված Խաչիկ Մկրտչյանի սպանության գործի ընթացքը միտումնավոր կերպով խեղաթյուրելու մեջ:

Tekali Taxi