Home / Հայաստան / Հայաստանը կրկին անազատ երկրների շարքում` ըստ մամուլի ազատության ցուցիչի

Հայաստանը կրկին անազատ երկրների շարքում` ըստ մամուլի ազատության ցուցիչի

Freedom House միջազգային կազմակերպությունն այսօր հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում 2011» թվականի զեկույցը: Զեկուցյում ամփոփվում են 2010 թվականի տվյալները:

Այս տարվա զեկույցում Հայաստանը հավաքել է 65 տուգանային միավոր և դասվել է անազատ մամուլ ունեցող երկրների շարքին:

Համաձայն կազմակերպության մեթոդաբանության առավել քիչ միավորներ հավաքած երկիրը լավագույնն է ճանաչվում: Այս տարի առաջին տեղում է Ֆինլանդիան` 10 միավոր, երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Նորվեգիան և Շվեդիան, ովքեր հավաքել են 11-ական միավոր:

Ինչպես և նախորդ տարի Հայաստանն առաջընթաց չի գրանցել, թեև նախորդ տարվանից մեկ տուգանային միավոր ավելի քիչ է հավաքել` 65: Հայաստանը, ինչպես և 2010 թվականին, գտնվում է 146-րդ տեղում, այն բաժանելով Եգիպտոսի հետ:

Մեր հարևան երկրներից մասնակի ազատ է Վրաստանը, որը 55 միավորով զբաղեցնում է 118-րդ տեղը: Նույն շարքին է պատկանում Թուրքիան` 54 միավոր և 112-րդ տեղ:

Ադրբեջանը 75 միավորով զբաղեցնում է 171-րդ տեղը, իսկ Ռուսաստանը 81 միավորով 173-րդ տեղում է: Երկուսն էլ անազատ մամուլ ունեցող երկրների շարքում են:

Tekali Taxi