Home / Հայաստան / Հայաստանին դժվար կլինի հետ պահել ռուսական ռազմակայանին Վրաստանի վրա հարձակումից

Հայաստանին դժվար կլինի հետ պահել ռուսական ռազմակայանին Վրաստանի վրա հարձակումից

2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական ռազմական գործողությունների ընթացքում Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանը կոնֆլիկտի մեջ չներքաշվեց, քանի որ պաշտոնապես այն չէր ենթարկվում Վրաստանի վրա հարձակված 58-րդ բանակի հրամաններին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Մամուկա Արեշիձեն:

Ներկայումս, նրա խոսքով, իրավիճակը փոխվել է. «Հայաստանում տեղակայված ռազմակայանը և Վրաստանի տարածքում (Աբխազիայում, Հարավային Օսիայում) գտնվող բոլոր ռազմակայանները, բոլոր զորամիավորումները, այդ թվում` Հյուսիսային Կովկասի 49-րդ և 58-րդ բանակները, ենթարկվում են Հարավային ուղղության  հրամանատարությանը: Ելնելով այս հանգամանքից` եթե Ռուսաստանը հետագայում ռազմական գործողություններ սկսի Վրաստանի տարածքում, այս բոլոր զորքերը մասնակցություն կունենան կոնֆլիկտին, եթե, իհարկե, Հայաստանը չընդդիմանա, սակայն Հայաստանին դժվար կլինի կանխել Գյումրիի զորքերի մասնակցությունը ռազամական գործողություններին»:

Միևնույն ժամանակ, Արեշիձեն վստահություն է հայտնել, որ հայկական իշխանությունները մինչև վերջ հակառակվելու են Վրաստանում ծավալվող գործողություններին Գյումրիի ռազմակայանի մասնակցության հանգամանքին: «Բայց արդյո՞ք Մոսկվան հաշվի կնստի Երևանի կարծիքի հետ: Գյումրիի ռազմակայանը չի ներքաշվի այդ գործողություններին, եթե Ռուսաստանում որոշեն, որ կարող են Վրաստանին հաղթել առանց այդ ռազմակայանի մասնակցության»,- եզրափակել է փորձագետը:

Tekali Taxi